Չինացին հայտնաբերել է թեյի պատրաստման նոր միջոց (լուսանկար)

21:16 • 06.09.11

Չինացի դիզայներ Pengtao Yu-ն հայտնագործել է թեյի պատրաստման նոր սարք, որը ստացել է Tea-time tea steeper անունը: Դրա միջոցով ցանկացած թեյ համեղ է լինում, իսկ եփման գործընթացը մոգական երևույթ է հիշեցնում, հաղորդում է Kedem-ը:

Tea-time tea steeper-ը բաղկացած է երկու ապակե հատվածներից, որոնք միմյանց հետ հաղորդակցվում են թայմերի միջոցով: Թեյը պատրաստելու համար հարկավոր է ապակե մասերից մեկում լցնել թեյն ու տաք ջուրը, հետո դրան միացնել մյուս ապակե հատվածն ու սարքը շրջել` ավազի ժամացույցի նմանությամբ:

Թայմերով կարգավորվում է թեյի պատրաստման ժամանակամիջոցը` կապված թեյատեսակից, ինչից հետո մնում է միայն սպասել համեղ թեյի պատրաստմանը:

Թեյը կարելի է խմել հենց սարքից կամ լցնել բաժակի մեջ: Սարքի հերմետիկության շնորհիվ նրանում պահպանվում է թեյի բույրն, իսկ ապակե հատվածի կրկնակի շերտը պաշտպանում է այրվածքներից:
 

Չինացին հայտնաբերել է թեյի պատրաստման նոր միջոց (լուսանկար)