Հնարավոր է` կարիճներն ու մորեխները փրկեն սովից
Եվրոպական միությունը սկսում է ուսումնասիրել միջատների սննդային արժեքը:
Այս խիզախ նախաձեռնությունը, որը կարևորվում է ամբողջ աշխարհում սննդի պակասը լրացնելու և սովի դեմ պայքարի տեսանկյունից, կարժենա ավելի քան $ 4 մլն:
Միջատակերությունը կոչվում է էնթոմոֆագիա և լայնորեն տարածված է աշխարհի շատ երկրներում:
Ըստ որոշ ուսումնասիրությունների` մորեխը, օրինակ, պարունակում է 20% սպիտակուց և միայն 6% ճարպ, իսկ տավարի միսը պարունակում է 24% սպիտակուց և 18% ճարպ: Ճռիկները նույնպես արժեքավոր են իրենց կալցիում բարձր պարունակությամբ, տերմիտները երկաթով են հարուստ, իսկ շերամը պղնձի և B2 վիտամինի գերազանց աղբյուր է:
«Այնպես որ, թերևս, այս գաղափարը միգուցե այդքան զզվելի և սարսափելի չէ» հավելում է BBC-ի մեկնաբանը:










