Երեխա խնամող մայրերին կարելի է ծանրամարտիկների շարքը դասել

21:47 • 07.09.11

Նման եզրակացության են եկել Ավստրալիայի «Million Dollar Woman» հետազոտական կենտրոնի աշխատակիցները անկախ հետազոտություն արդյունքում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍ»-ը:

Ինչպես ասել է ընկերության ղեկավար Լինետ Արգենտը` «օրվա ընթացքում մայրը, մանկանը հոգ տանելիս ստիպված է 1000 կիլոգրամ ծանրություն բարձրացնել»:

Այս ցուցանիշը ստացվում է‚ երբ ընդունենք‚ որ միջին 9 ամսեկան երեխան կշռում է մոտ 9 - 10 կգ, իսկ օրվա ընթացքում նրան վերցնում են մոտ 90 անգամ:

«Օրական հինգ անգամ կերակրումը, զբոսանքները, քնելու նախապատրաստությունները, հանդերձափոխումը, խաղը և այլն,  մի փոքր մասն են այն ամենի, ինչ մտահոգ մայրը յուրաքանչյուր օր անում է փոքրիկի համար» - ասել է տիկին Արգենտը:

Գուցե դա է պատճառը‚ որ սովորական թվացող գործողություններից հետո մայրերի մոտ ծայրահեղ հոգնածություն և քնկոտություն է նկատվում :

«Ո՞վ կմտածեր, որ երեխային խնամելու արդյունքում  կիլոգրամների այսպիսի տպավորիչ քանակ է ստացվում‚ որը հավասար է փղի ձագի քաշին»,- ասել է Արգենտը` հավելելով, որ երեխայի խնամքը համարժեք է մարզասրահում ինտենսիվ մարզումներին:

 

Երեխա խնամող մայրերին կարելի է ծանրամարտիկների շարքը դասել