ՆԱՍԱ-ն Լուսնի վրա մարդկային ոտնահետքեր է նկարել

12:21 • 07.09.11

Ամերիկյան տիեզերական գործակալությունը հրապարակել է Լուսնի մակերևույթի նոր բարձր որակի նկարներ։
Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, Lunar Reconnaissance Orbiter ուղեծրային զոնդի միջոցով արված նկարներում կարելի է տեսնել նախորդ դարի 60-70-ական թթ. տիեզերագնացների թողած հետքերը։ Նկարներում հստակ երևում է Ապոլլոնի երեք տիեզերանավերի լուսնային մոդուլների վայրէջքի վայրը և մարդկանց ոտնահետքերը։
 

ՆԱՍԱ-ն Լուսնի վրա մարդկային ոտնահետքեր է նկարել