.xxx դոմենային անունների վաճառքը սկսվեց
Այսօր մեկնարկում է գրանցումը .xxx դոմենային գոտում, որը հատկացված է էրոտիկ ու պոռնոգրաֆիկ բովանդակությամբ կայքերին: Դոմենային գոտին վերահսկում է ICM Registry-ն, որը հույս ունի հատուկ դոմենային անվան օգնությամբ երեխաներին հեռու պահել վտանգավոր բովանդակությունից: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։
.xxx-ի պայքարը շարունակվում է արդեն մի քանի տարի: Առաջին անգամ այդ տիրույթի անունն առաջարկվեց դեռ հինգ տարի առաջ, սակայն ICM Registry ընկերության այս գաղափարը բողոքի մեծ ալիք բարձրացրեց ԱՄՆ-ում: Այժմ արձագանքները տարբեր են. որոշ մասնագետներ կարծիքով՝ առանձին տիրույթը թույլ կտա «սխալմամբ» չտեղափոխվել պոռնոգրաֆիկ կայք:
Internet Pornography Statistics-ի տվյալներով` ամբողջ աշխարհի օգտագործողները պոռնոգրաֆիկ ցանցի վրա ամեն վայրկյան ծախսում են 3 հազար դոլար, իսկ «sex» բառը համարվում է ամենատարածված որոնողական հարցումներից մեկը: Համաշխարհային սարդոստայնում այժմ առկա է 370 մլն պոռնոկայք:










