Հիսուսի կերպարը չի կարելի օգտագործել գովազդում

13:43 • 08.09.11

Բրիտանական ASA (The Advertising Standards Authority) գովազդային կարգավորիչը արգելել է գովազդային ընկերությանը Հիսուսի պատկերով բջջային հեռախոսների սրահի գովազդը։

Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, Phones 4U ընկերությունը գովազդը տեղադրել էր 2011թ. ապրիլի 21-ին՝ Զատիկից առաջ։ Հայտարարության վրա տեղադրված է եղել մուլտֆիլմի հերոսի տեսքով Հիսուսը, որն աչքով է անում գնորդներին։ Այս գովազդի համար ASA-ն դժգոհ գնորդներից 98 բողոք է ստացել։

«Բի-Բի-Սի»-ն նշում է, որ Phones 4U-ը արդարացել է, որ իրենք որևէ նպատակ չեն ունեցել վիրավորել հավատացյալներին, այլ պարզապես փորձել են ցույց տալ «քրիստոնեության դրական և ժամանակակից իմիջը»։

Այնուամենայնիվ, ընկերությունն անմիջապես հանել է գովազդը և ներողություն է խնդրել հավատացյալներից։

Հիսուսի կերպարը չի կարելի օգտագործել գովազդում