ՆԱՍԱ–ն տիեզերագնացների խնդիր ունի

10:39 • 08.09.11

ԱՄՆ Ազգային օդատիեզերական գործակալությունը (ՆԱՍԱ) կադրային ճգնաժամի մեջ է։ Այս մասին ասվում է գործակալության տարածած զեկույցում։

Ինչպես հաղորդում է «Բի–Բի–Սի»–ն, փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ կադրային ճգնաժամի պատճառը որոշ տիեզերագնացների թոշակի անցնելն է և հետագա աշխատանքից հրաժարվելը։

Այսպիսով, 2000-ական թթ սկզբին եղած 150 մասնագտեներից այժմ մնացել են միայն 60-ը։ Ընդ որում հայտարարված ծրագրի հաշվարկների համաձայն, հաջորդ 5 տարիներին 55-60 տիեզերագնացների պահանջարկ կլինի։

Գործակալության ղեկավարությունը արդեն համապատասխան խնդրանքով դիմել է Հետազոտությունների ազգային խորհրդին, որը կքննարկվի առաջիկայում։

ՆԱՍԱ–ն տիեզերագնացների խնդիր ունի