Գերմանական դատարանը պաշտպանեց Apple-ին Samsung-ի հետ պայքարում

17:24 • 09.09.11

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի դատարանը վճիռ է կայացրել, որի համաձայն Samsung ընկերությանն արգելվել է ողջ երկրի տարածքում վաճառել Galaxy Tab պլանշետային համակարգիչները։ Նման պահանջ պարունակող հայցով դատարան դիմել էր ամերիկյան Apple ընկերությունը, տեղեկացնում է Բի–Բի–Սի–ն։

Ամերիկյան ընկերությունն արդեն առաջին անգամը չէ, որ փորձում է դատական կարգով ապացուցել, որ իր կորեական մրցակիցն ուղղակի կրկնօրինակում է իր արտադրանքը։ Samsung–ն իր հերթին հերքում է բոլոր մեղադրանքներն ու Apple-Ին մեղադրում հեղինակային իրավունքների խախտման համար։

Երկու ընկերությունների միջև դատական գործընթացներ են ընթանում նաև ԱՄՆ–ում, Ավստրալիայում և այլ երկրներում։

Գերմանական դատարանը պաշտպանեց Apple-ին Samsung-ի հետ պայքարում