Նոր գրիչը հիշում է ցանկացած գրառում կամ նկար

15:19 • 09.09.11

Wacom ընկերությունը ներկայացրել է գրիչ՝ նախատեսված դիզայներների, ճարտարապետների և նկարիչների համար։ Նոր սարքը, որ կոչվում է Inkling, արտաքինից ունի սովորական գրիչի տեսք, սակայն իրականում այն բարդ սարք է, որի նպատակն է զգալիորեն հեշտացնել դիզայներների աշխատանքները։

Ինչպես հաղորում է «ՌԻԱ Նովոստին», սարքը աշխատում է սովորական թանաքով և գործնականում հնարավորություն է տալիս նկարել ցանկացած թղթի վրա՝ բլոկնոտի, թերթի, նույնիսկ անձեռոցիկի։ Inkling-ով գրված ցանկացած բան պահվում է սարքի հիշողության մեջ շիֆրային վեկտորային ֆորմատով և հետագայում կարող է տեղափոխվել Photoshop, Illustrator կամ Corel Draw ծրագրեր։ Ըստ էության, այդ գրչով արված ցանկացած ուրվագիծ կարող է վերածվել պրոֆեսիոնալ դիզայն-նախագծի։

Մինչ այդ նույնպես նման սարքեր կային շուկայում, սակայն դրանց մեծ մասը մի շարք սահմանափակումներ ուներ (օրինակ հատուկ թղթի վրա էր միայն գրում)։

ԱՄՆ-ում սարքը վաճառքի կհանվի սեպտեմբերի կեսերից սկսած 199 դոլարով։

 

Նոր գրիչը հիշում է ցանկացած գրառում կամ նկար