ՎիվաՍել-ՄՏՍ-ը SMS-ների ուղարկման աննախադեպ հնարավորություններ է առաջարկում

17:01 • 09.09.11

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «SMS էքստրա» ծառայությունների փաթեթը, որն ընձեռում է SMS-ների ուղարկման մի շարք աննախադեպ հնարավորություններ` ֆլեշ SMS-ներ, գաղտնի SMS-ներ, SMS-ների պլանավորում և այլն։

«SMS ֆլեշ». Հաղորդագրությունները հայտնվում են բջջայինի էկրանին, սակայն չեն պահպանվում հիշողության մեջ։

«SMS մականուն». SMS-ի հասցեատերը կտեսնի ոչ թե ուղարկողի հեռախոսահամարը, այլ մականունը։

«SMS օրացույց». Նախապես պլանավորված SMS-ները կուղարկվեն ճիշտ ժամանակին։

«SMS գաղտնիք». Գաղտնի SMS-ը հասցեատերը կկարողանա ընթերցել միայն հատուկ գաղտնաբառը մուտքագրելուց հետո։

«Սև ցուցակ». Կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող SMS-ների ուղարկման արգելափակում։

«Սպիտակ ցուցակ». Բոլոր ելքային SMS-ների արգելափակում, բացի կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող հաղորդագրություններից։

«Իմ SMS». Մուտքային SMS-ների կառավարում` ինքնապատասխանիչ, SMS-ների վերահասցեավորում և այլն։

«SMS էքստրա» ծառայությունը կարելի է ակտիվացնել և կառավարել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից, հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ» կամ ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը SMS-ների ուղարկման աննախադեպ հնարավորություններ է առաջարկում