ՀԲՄ-ն կկրթի Տնտեսագիտական համալսարանի ուսանողներին
Սեպտեմբերի 9 –ին Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը և Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը կնքեցին համագործակցության համաձայնագիր։
Ըստ ԵՊՏՀ–ի ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ փաստաթուղթը կնպաստի բուհում կրթության որակի բարելավմանը, բանկային համակարգի գործատուների և բուհի միջև կապի վերականգնմանը։ Նրա խոսքով, այսուհետ բանկային համակարգի համար կադրերի ուսումնական գործընթացը կընթանա ՀԲՄ–ի հետ համատեղ կազմած ծրագրերով՝ ընդունելության քննություններից մինչև պետական քննությունները։
Ըստ Ա.Օսիպյանի, առաջին անգամ է, որ ՀԲՄ–ն սկսում է երկարաժամկետ կրթական ծրագիր։ «Կփորձենք ուսումնական գործընթացում ներդնել լավագույն տեղական և միջազգային փորձը»,– նշեց միության նախագահը։ Նրա տվյալներով, ներկայում Հայաստանի բանկային համակարգում աշխատում է 9,5 հազար մարդ։
Կ.Աթոյանը հիշեցրեց, որ օրերս նման համաձայնագիր է ստորագրվել Պետական եկամուտների կոմիտեի հետ։ Փաստաթղթի ստորագրման է հարց է քննարկվում Ֆինանսների նախարարության հետ։










