Windows 8-ը կմիանա 8 վայրկյանում (տեսանյութ)

23:24 • 09.09.11

Windows 8 օպերացիոն համակարգի միացումը կտևի ավելի կարճ, քան Windows 7-ինը: Այդ մասին ասված է Microsoft ընկերության պաշտոնական բլոգում զետեղված հաղորդագրությունում:

Նոր օպերացիոն համակարգը կթողարկվի հաջորդ տարի: Microsoft-ը ներկայացրել է տեսահոլովակ, որում պատկերված է Windows 8-ի միացման գործընթացը նոթբուքի միջոցով: Համակարգչի միացման կոճակը սեղմելու ու օպերացիոն համակարգի ամբողջական միացման միջև ընկած ժամականամիջոցը կազմում է ընդամենը 8 վայրկյան:

Microsoft-ի ներկայացուցիչները նաև համեմատել են երեսուն տարբեր համակարգիչների վրա Windows 7 և Windows 8 օպերացիոն համակարգերի միացման արագությունը: Պարզվել է, որ նոր համակարգը միանում է միջինը 30-70 տոկոս ավելի արագ:


 

Windows 8-ը կմիանա 8 վայրկյանում (տեսանյութ)