Որքա՞ն ժամանակ են մարդիկ անցկացնում Facebook-ում

16:58 • 13.09.11

Սոցիալական ցանցերն սկսել են որոշել ինտերնետային շուկայի համաշխարհային դինամիկան։ ԱՄՆ–ում ինտերնետ օգտագործողների ընդհանուր քանակի 60 տոկոսն օգտվում է սոցիալական կայքերից։ Facebook–ը մեկ ամսում օգտատերերի՝ կայքում անցկացրած ժամանակից մոտ մեկ միլիարդ ժամ է հավաքել։ Այս մասին է վկայում ամերիկյան հետազոտական Nielsen ընկերության հաշվետվությունը։

2011–ի մայիսին Facebook այցելել էր 140 մլն ամերիկացի օգտատեր, որոնք ռեսուրսում անցկացրել են ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիարդ ժամ՝ 53,5 մլրդ րոպե։ Nielsen–ի վերլուծաբանները հաշվել են, որ միջինում օգտատերը մեկ ամսում 6,5 ժամ է ծախսում կայքում։

ԱՄՆ–ի սոցիալական ծառայությունների առաջին հնգյակում է Blogger ծառայությունը, որտեղ օգտատերերը մայիսին 724 մլն րոպե են անցկացրել, իսկ Tumblr–ում՝ մոտ 623 մլն րոպե։

Twitter–ում անցկացրած րոպեների ընդհանուր քանակը կազմում է 656 մլն րոպե, իսկ LinkedIn–ում՝ 356 րոպե։

«Facebook–ին սկսել են վերաբերել ոչ միայն որպես սոցիալական կայք, այլ նաև որպես ժամանցի վայր ցանցում. ամերիկացիներն այն ավելի հաճախ են այցելում՝ համեմատ այլ կայքերի»,–կարծում են Nielsen–ում։

Ներկա պահին Facebook–ն ավելի քան 750 մլն ակտիվ օգտատեր ունի, որոնցից յուրաքանչյուրը միջինում՝ 130–ական ընկեր ունի։

«Բավականին հեշտ է մի երկու ժամ անցկացնել այնտեղ՝ ստուգելու թարմացումները, փոխել կարգավիճակն ու նոր լուսանկարներ կամ տեսանյութեր ներբեռնել»,–եզրահանգել են eWeek–ի փորձագետները։

Որքա՞ն ժամանակ են մարդիկ անցկացնում Facebook-ում