Գեները նպաստում են հիպերտոնիայի զարգացմանը. այն հնարավոր կլինի բուժել ազոտով

17:29 • 13.09.11

Գիտնականները մարդու գենետիկ կոդում հայտնաբերել են ավելի քան 20 համադրություն, որոնք նպաստում են հիպերտոնիկ հիվանդության առաջացմանը։ Հետազոտության հեղինակները, որի արդյունքների մասին գրված է Nature ամսագրում, շեշտում են, որ այժմ հնարավորություն կա յաս հիվանդության բուժման ավելի արդյունավետ միջոցներ մշակել։ Այս կապակցությամբ Բրիտանական կարդիոլոգիական հիմնադրամի մասնագետները հայտարարել են, որ հիպերտոնիայի առաջացման առաջանային գործոնը կենսակերպն է։
Կատարված հետազոտություններից առաջինում, 24 երկրներ ներկայացնող գիտնականները վերլուծել են ավելի քան 200հզ հիվանդի տվյալները, ինչի արդյունքում ստացել են գեների 16 համադրություն, որոնք կապված են բարձր ճնշման հետ։

Այս արդյունքները որոշակիորեն լույս են սփռում նաև օրգանիզմում տեղի ունեցող մի շարք գործընթացների վրա, որոնք հետագայում կարող են դեղորայքային ազդեցության ենթարկվել։ Մասնավորապես, ազոտի օքսիդի մասնակցությամբ քիմիական ռեակցիաների հետազոտությունները, ինչը թույլ է տալիս թուլացնել անոթների պատերն ու լայնացնում դրանք, թույլ կտան այս հիվանդության բուժման բոլորովին նոր մեթոդ մշակել։

Սակայն գիտնականները շեշտում են , որ այս պահին հայտնաբերված է գենետիկ կոդի միայն 1%, որը կապ ունի բարձր ճնշման հետ։

Գեները նպաստում են հիպերտոնիայի զարգացմանը. այն հնարավոր կլինի բուժել ազոտով