Macbook Air-ը հզոր է, iPhone-ը՝ արդեն ոչ. HTC-ի ամերիկյան մասնաճյուղի ղեկավար

16:01 • 13.09.11

ԱՄՆ–ում թայվանական HTC ընկերության մասնաճյուղի տնօրեն Մարտին Ֆիտչերը հայտարարել է, որ iPhone–ը այլևս չի գերում երիտասարդներին։

Ելույթ ունենալով Սիեթլում անցկացվող Mobile Future Forward կոնֆերանսի ժամանակ, նա հայտնել է, որ փոքրիկ հարցում է անցկացրել իր կնոջ բնակության հանրակացարանում և պարզել, որ նրանցից ոչ ոք չունի iPhone: Ուսանողներն այդ փաստը հիմնավորել են նրանով, որ այդ հեռախոսներցի ունեն իրենց ծնողները և իրենք այն «հզոր» չեն համարում։

«Macbook Air-ը հզոր է, iPhone-ը՝ արդեն ոչ։ Մենք օգտագործում ենք iPhone, սակայն մեր երեխաները այն արդեն «հզոր» չեն համարում», – ասել է Ֆիտչերը։

Ինչպես գրում է Mashable–ը, Ֆիտչերն այսկերպ հավանաբար պատերազմ է սկսում Apple-ի դեմ, հարվածելով iPhone-ի իմիջի ամենաուժեղ կետին՝ այն զգացողությանը, որ այդ հեռախոսները «հզոր են»։ Սա ռիսկային քայլ է, հաշվի առնելով այն որ շատ շուտով շուկա է հանվելու է iPhone 5–ը։

Միևնույն ժամանակ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Apple ընկերության հեռախոսներ օգտագործողները հիմնականում ավելի բարձր տարիքի մարդիկ են։

Macbook Air-ը հզոր է, iPhone-ը՝ արդեն ոչ. HTC-ի ամերիկյան մասնաճյուղի ղեկավար