iPhone 5-ի թողարկումը հետաձգվում է մինչև հոկտեմբերի կեսերը
Apple iOS 5 օպերացիոն համակարգի թողարկման ձգձգումը վկայում է, որ երկար սպասված iPhone5-ը կներկայացվի ոչ շուտ, քան հոկտեմբերի կեսերին:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, եթե այս տարբերակում սխալներ չհայտնաբերվեն, ապա օպերացիոն համակարգը կտեղադրվի նոր սերդնի iPhone-ում, որից հետո կմեկնարկի սմարթֆոնի վաճառքը:
Համաձայն ոչ պաշտոնական տեղեկատվության՝ նոր iPhone-ն այնքան էլ չի տարբերվի 4-րդ տարբերակից: Ամենայն հավանականությամբ սարքը կունենա Apple A5 պրոցեսոր և 8 մպ տեսախցիկ:
Սարքի հավանական չափերն են 108,3×59×5,3–6,8մմ։ Ի տարբերություն iPhone 4-ի (115,2×58,6×9,3մմ)՝ նոր սերդնի սմարթֆոնը կլինի ավելի բարակ ու լայն:










