Կյանքի համար պիտանի մոլորակ է հայտնաբերվել (տեսանյութ)

11:50 • 13.09.11

Աստղագետները արեգակնային համակարգից դուրս 50 նոր մոլորակ են հայտնաբերել, որոնցից մեկը, ենթադրաբար, գտնվում է կյանքի համար պիտանելի գոտում։

Հայտնագործության մասին երեկ հայտարարել են ամերիկյան Մորան քաղաքում ընթացող գիտաժողովի մասնակիցները, գրում է ՌԻԱ–Նովոստի–ն։

Գիտնականները շեշտում են, որ այդ մոլորակի մթնոլորտը նման է ռուսական բաղնիքի՝ տաք գոլորշու առկայությամբ։ Այդ մոլորակը երկրագնդից ծանր է մոտ 3,6 անգամ, իսկ ջերմաստիճանը մակերևույթի վրա տատանվում է 26,5–ից մինչև 44 աստիճան, չափազանց մեծ խոնավության պայմաններում։

«Այնտեղ իսկապես շատ տոթ է։ Պատկերացրեք ամենատոթ օրը և չենք կարող ասել, որ այնտեղ մեզ հարմարավետ կզգայինք», – ասել է Գերմանիայի Մաքս Պլանկի անվան ինստիտուտի գիտաշխատողը։

Նա շեշտել է, որ այդ մոլորակի վրա մեծ հավանականությամբ կենդանի օրգանիզմներ կան, սակայն մարդուց ավելի փոքր, քանի որ մոլորակի ձգողականության ուժը 1,4 անգամ ավելի ուժեղ է քան երկրագնդի վրա։ Այն պտտվում «իր» արեգակի շուրջը, որը գտնվում է երկրագնդից 35 լուսնային տարվա հեռավորության վրա։ Այնտեղ մեկ տարին տևում է ընդամենը 60 օր։ Պատճառն այն է, որ մոլորակի ուղեծիրը շատ մոտ է արեգակին, որի ջերմաստիճանը մեր արեգակնային համակարգի արեգակից սառն է 1200 աստիճանով։

Կյանքի համար պիտանի մոլորակ է հայտնաբերվել (տեսանյութ)