«Սմարթ բոնուս»` «Mobile Centre» խանութներից սմարթֆոն գնելու դեպքում

11:42 • 13.09.11

«Mobile Centre» խանութներից սմարթֆոն գնողները հնարավորություն կունենան մասնակցելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալու բոնուս` սմարթֆոնի գնի 50%-ի չափով: Առաջարկը գործում է սմարթֆոնների ավելի քան 20 մոդելի համար:

«Սմարթ բոնուսի» ակտիվացումից հետո 6 ամսվա ընթացքում, բաժանորդի կողմից նշված հեռախոսահամարից ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին զանգահարելիս և SMS հաղորդագրություններ ուղարկելիս, ինչպես նաև ինտերնետից օգտվելիս` նախ կօգտագործվի բոնուսային հաշիվը, որից հետո միայն` հիմնական հաշիվը:
 

«Սմարթ բոնուս»` «Mobile Centre» խանութներից սմարթֆոն գնելու դեպքում