Intel–ն ու Google–ը նոր սերնդի չիպ կստեղծեն

10:25 • 14.09.11

Intel ընկերությունը հայտարարել է ինտերնետային հսկա Google–ի հետ համագործակցության կայացման մասին։ Հիմնական նպատակը Android համակարգերով աշխատող հեռախոսների ու պլանշետային համակարգիչների համար նոր սերնդի չիպերի արտադրությունն է։

Այսպես, Intel–ի համար հասանելի կլինի շուկայի ամենաարագ զարգացող հատվածը, գրում է Բի–Բի–Սի–ն։ Միչն այժմ ընկերությանը չի հաջողվել փոքր սարքերի՝ էներգախնայող չիպերի արտադրության հիմնումը անարդյունավետ է եղել, չնայած նրան, որ Intel–ը աշխարհում առաջինն է անձնական համակարգիչների ու սերվերների համար պրոցեսորների արտադրությունում։

Երկու ընկերություններում հույս ունեն, որ հնարավոր կլինի էներգախնայող ու քիչ ջերմատվությամբ չիպեր արտադրել։

Intel–ն ու Google–ը նոր սերնդի չիպ կստեղծեն