Հակափոթորկային տուն. Աղետի դեպքում այն «թաքնվում է» գետնի տակ (տեսանյութ)
Հոնկոնգում «հակափոթորկային տուն» է նախագծվել, որը աղետի առաջին իսկ նախանշանների՝ ի հայտ գալու դեպքում «թաքնվում է» գետնի տակ։
Նախագծի ստեղծման ժամանակ ճարտարապետները ներշնչվել են որոշ ծաղիկների ու կրիաների օրինակով, որոնք վտանգի դեպքում իսկույն թաքնվում են։
Տունն իսկապես ծաղիկ է հիշեցնում՝ բնակելի հատվածը գտնվում է գետնի վրա, իսկ երկրորդական կառույցները գետնի տակ։ Դրանք իրար են միացված հիդրավլիկ մեխանիզմով «ցողունով», որը գետնի մակերևույթին գտնվող հատվածն իջեցնում է գետնի տակ։
Փոթորկի բացակայության ժամանակ «ցողունը»՝ տունը պտտում է արեգակի ուղղությամբ, ինչն արեգակնային էներգիայով լիցքավորման համար է։ Տան պատերը ստեղծված են կեվլարի երկու շերտից, որոնց միջև թափանցիկ մեկուսիչի շերտ է։
Եղանակին հետևում է սենսորների հատուկ համակարգը։ Այս դեպքում խնդիրը հեշտանում է, եթե ամբողջական շենք կամ նույնիսկ թաղամասեր են կառուցվում։
Դիզայներները ներկայումս քննարկում են ֆոտոլատալիտիկ ծածկի ու ածխածնային նանոխողովակների կիրառման հնարավորությունը, քանի որ դրանք թունավոր ու աղտոտող նյութեր ու ածխաթթու գազ են կլանում։










