Մեկնարկել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` «Բաց դռների» նոր շրջանը

16:03 • 14.09.11

Նոր ուսումնական տարվա հետ մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բաց դռների» նոր շրջանը, որի առաջին այցելուները եղել են «Այբ» ավագ դպրոցի սաները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն աշակերտներին ներկայացրել է կապի ստեղծման պատմությունը, տեխնոլոգիաների զարգացման փուլերը, բջջային կապի առանձնահատկություններն ու բջջային ցանցի առաջընթացը` առաջին սերնդից մինչև 4G: Նա նկարագրել է նաև բջջայինից բջջային զանգի տեխնիկական իրականացումը:
Հատուկ ուշադրություն է դարձվել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքների ծանոթացմանը, հաշվի առնելով, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Հայաստանում այս մոդելը հաջողությամբ իրականացնող առաջին կազմակերպություններից է:

«Ցանկացած բիզնես իր հաջողության համար առաջին հերթին պարտական է հասարակությանը: Ապագայում, հատկապես, երբ պատասխանատու պաշտոն զբաղեցնեք, միշտ հիշեք, որ ցանկացած բիզնես իր հաջողության համար առաջին հերթին պարտական է հասարակությանը: Բիզնեսը զարգանում է այն դեպքում, երբ հասարակությունը նախընտրում է օգտվել ձեր առաջարկած ծառայություններից և վճարում է դրանց դիմաց: Որպես կազմակերպություն դուք պարտավոր եք հասարակությանը շնորհակալություն հայտնել` մարդկանց բարեկեցությանն ուղղված տարատեսակ սոցիալական ծրագրեր իրականացնելով: Հաջողության գրավականներ են նաև գործադրվող ջանքերի նկատմամբ հավատը և քրտնաջան աշխատանքը: Այսպես է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հասել առաջատար դիրքի»,- ընդգծել է Ռալֆ Յիրիկյանը:

Դասախոսությունից հետո աշակերտները Յիրիկյանի ուղեկցությամբ շրջել են ընկերության գլխամասային գրասենյակում և պատրաստի մոդելի օրինակով պատկերացում են կազմել բջջային կայանի մասին: Նրանք ծանոթացել են նաև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի թեժ գծի գործակալների աշխատանքին, այցելել են բջջային համակցման կենտրոն` ամենուրեք արժանանալով «ՎիվաՍել-ՄՏՍ» ընտանիքի ջերմ և ընկերական վերաբերմունքին:

Շրջայցը եղել է ինտերակտիվ: Մտքերի փոխանակման շնորհիվ, աշակերտները Ռալֆ Յիրիկյանից ստացել են իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Մեկնարկել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` «Բաց դռների» նոր շրջանը