Microsoft-ը ներկայացրեց Windows 8-ը

13:35 • 14.09.11

Microsoft ընկերությունը BUILD կոնֆերանսին (սեպտեմբերի 13–16, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ներկայացրել է դեռևս մշակման փուլում գտնվող Windows 8 օպերացիոն համակարգը: Windows ՕՀ-ի բաժնի տնօրեն Սթիվեն Սինոֆսկին պատմել է, որ նոր օպերացիոն համակարգը համալրված է Metro ինտերֆեյսով, որն օպտիմալացված է և՛ սենսորային, և՛ սովորական էկրանների համար:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Սինոֆսկին հաստատել է, որ Windows 8-ը կունենա հավելվածների օնլայն խանութ: Ընդհանուր առմամբ՝ ՕՀ-ն կլինի ավելի կայուն ու հուսալի, կօգտագործի ավելի քիչ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև շատ ավելի արագ կմիանա քնած ռեժիմից հետո:

Windows 8-ը համալրված կլինի նաև Internet Explorer 10 դիտարկչով և կունենա կատարելագործված պարզ ֆունկցիաներ, ինչպիսիք են ֆայլերի պատճենումը, տեղափոխումը, անվանափախումն ու հեռացումը:

Windows 8-ի վերջնական տարբերակի թողարկումը սպասվում է 2012-ի երկրորդ կեսին:
 

Microsoft-ը ներկայացրեց Windows 8-ը