Youtube-ից հեռացվում են խորհրդային մուլտֆիլմերը

16:00 • 14.09.11

Ինտերնետային YouTube ծառայությունն սկսել է հեռացնել այն օգտատերերի էջերը, որոնք կայքում տեղադրում են «Союзмультфильм»–ի և խորհրդային այլ ստուդիաների արտադրության մուլտֆիլմները, գրում է РБК daily–ն։
Շուկայի մասնակիցների խոսքերով՝ դա կարող է լինել առաջին քայլը՝ խորհրդային մուլտիպլիկատորների արտադրանքի օգտագործման իրավունք ունեցող սեփականատերերի համար՝ համացանցում իրենց կոնտենտը վճարովի դարձնելու ճանապարհին։

Հեռացված տեսանյութերը վերբեռնելու փորձի ժամանակ հայտնվում է «Այս տեսագրությունը այլևս հասանելի չէ՝ հեղինակային իրավունքների խախտման մասին Funtik Entertainment–ի արած հայտարարության պատճառով» գրությունը։
Google–ում պարզաբանել են, որ հեռացվում է ցանկացած արտոնագրված կոնտենտ, եթե նման պահանջ ներկայացնում է իրավասու անձը։

Համացանցում խորհրդային մուլտֆիլմների հավաքածուի օգտագործման մասին Funtik Entertainment ընկերության և «Союзмультфильм»–ի միջև պայմանագիրը դեռ 2005–ին էր կնքվել և գործում է մինչ օրս։

Youtube-ից հեռացվում են խորհրդային մուլտֆիլմերը