Apple-ը հետ է կանչում հրեաներին որոշող հավելվածը
Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է, որ հետ է կանչում Ֆրանսիայում վաճառված «հրեա, թե՞ ոչ» համակարգչային հավելվածը։
Այն հնարավորություն է տալիս օգտատերերին պարզել, թե արդյոք այս կամ այն աստղը հրեական արմատներ ունի, հայտնում է Բի–Բի–Սի–ն։
Ֆրանսիական SOS Racisme իրավապաշտպան կազմակերպությունում հայտարարել են, որ հավելվածը հակասում է երկրի օրենսդրությանը, որը արգելում է տեղեկություններ հավաքել մարդու մասին առանց նրա համաձայնության։ Չնայած դրան, հավելվածը ազատորեն վաճառվում է նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս։
Դրա հրեա ստեղծողը հայտարարել է, որ հավելվածը ստեղծել է «զվարճանալու համար»։










