NASA-ն ներկայացրել է նոր հրթիռ, որով տիեզերագնացները կհասնեն Մարս (տեսանյութ)

00:23 • 15.09.11

Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը հրապարակել է նոր հրթիռի նախագիծը, որով տիեզերագնացները պետք է հասնեն Լուսին և Մարս:

NASA-ի կայքում տեղադրվել է տեսանախագիծը, որում պատկերված է Space Launch System (SLS) տիեզերանավի արձակումը:

SLS-ը կդառնա տիեզերագնացներին Լուսին հասցրած ամենահզոր հրթիռը: Դրա ստեղծման համար NASA-ն ծախսել է ավելի քան 10 մլրդ դոլար:

Հրթիռի առաջին արձակումը ծրագրվում է իրագործել 2017-ին:
 

 

NASA-ն ներկայացրել է նոր հրթիռ, որով տիեզերագնացները կհասնեն Մարս (տեսանյութ)