Google–ը սոցկայքերի նորությունների «ամսագիր» է ստեղծում

16:58 • 16.09.11

Ամերիկյան Google ընկերությունը հավելված կթողարկի՝ նորություններ կարդալու համար, որոնք սոցիալական կայքերում «կիսում են» օգտատերերի ընկերները։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Google+ –ի տեխնոբլոգեր Ռոբերտ Սքոլբը։

Նրա խոսքերով՝ նոր Google ծրագիրն իր գործառույթներով նման է iPad–ի Flipboard ծրագրին։ Այն սոցկայքերից նորություններ է հավաքում և լցնում դրանք վիրտուալ ամսագրի մեջ, որը հարմար է կարդալ պլանշետի էկրանի վրա։

Flipboard–ը համարվում է App Store–ի ամենահայտնի հավելվածներից մեկը, որի համար Apple–ի կողմից արժանացել է 2010–ի «տարվա ծրագիր» կոչմամը։

Ի տարբերություն Flipboard–ի՝ Google–ի հավելվածը կաշխատի ինչպես iPad–ի, այնպես էլ՝ Android հիմքով պլանշետների վրա։
All Things Digital բլոգը, վկայակոչելով սեփական աղբյուրները, փոխանցում է, որ նորույթը կստանա Propeller անվանումը։

Google–ը սոցկայքերի նորությունների «ամսագիր» է ստեղծում