Տեղեկատվական զարգացման ցուցանիշով Հայաստանը առաջատարն է Հարավային Կովկասում

12:52 • 16.09.11

Էլեկտրոկապի միջազգային միությունը հրապարակել է «Տեղեկատվական հասարակության չափում» զեկույցը, որում ներառված է աշխարհի երկրների տեղեկատվական–հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման վարկանիշը։

Աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 72–րդ տեղը՝ 10 բալանոց համակարգով ստանալով 3,87 բալ։

«Վերջին երկու տարիներին շատ երկրներ զգալի դրական փոփոխություններ են արձանագրել այս ոլորտում, ինչպես բացարձակ, այնպես էլ հարաբերական առումով։ Այդ դինամիկ երկրներից են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ռուսաստանը, Պորտուգալիան, Կիպրոսը և այլն», – ասված է զեկույցում։

Հարավային Կովկասի մյուս երկները՝ Ադրբեջանն ու Վրաստանը, զիջում են Հայաստանին, զբաղեցնելով համապատասխանաբար 74–րդ և 77–րդ հորիզոնականները։ Թուրքիան 59–րդն է, իսկ Իրանը՝ 87–րդը։

ԱՊՀ առաջատարը Ռուսաստանն է, որին հետևում են Բելառուսն ու Մոլդովան։ Իսկ աշխարհում տեղեկատվական–հեռահաղորդակցական ոլորտի ամենամեծ զարգացումն ունեցել են Հարավային Կորեան, Շվեդիան ու Իսլանդիան։

Տեղեկատվական զարգացման ցուցանիշով Հայաստանը առաջատարն է Հարավային Կովկասում