Կորեացի մաթեմատիկոսները խցանումների դեմ պայքարի միջոց են գտել
Կորեացի գիտնականներն ալգորիթմ են առաջարկել, որը տեսականորեն հնարավորություն է տալիս խուսափել ճանապարհային խցանումներից, հաղորդում է Lenta.ru-ն:
Համաձայն ավտոմեքենաների տեղաշարժման տարրական մոդելների` գոյություն ունի շարժման երեք ռեժիմ: Առաջինը` ազատ ռեժիմը, որի դեպքում մեքենաները տեղաշարժվում են առավելագույն արագությամբ, երկրորդը` խիտ ռեժիմը, որի պարագայում մեքենաները ստիպված են շարժվել մեկ (հավանաբար, դանդաղ) արագությամբ և երրորդը. վերջինիս դեպքում մեքենայի տեղաշարժման միջին արագությունը համարյա հասնում է զրոյի: Վերջինի դեպքում միջին արագության` զրոյական արժեքին մոտ լինելը նշանակում է, որ մեքենան մերթ տեղաշարժվում է, մերթ` կանգնում (խցանում):
Մասնագետներն առաջարկել են շարժման մոդելներում ավելացնել այսպես կոչված լոկալ փոխազդեցությունը` մեքենան իր արագության և ուղղության մասին «հաղորդում» է շրջակա մեքենաներին:
Մաթեմաթիկոսների կողմից առաջարկված ալգորիթմը ենթադրում է, որ խցանման մեջ հայտնվող վարորդները պետք է իրենց ու դիմացի մեքենայի միջև մեծ տարածություն պահպանեն, իսկ այն մեքենաները, որոնք դուրս են գալիս խցանումից` ավելի քիչ (մեքենաների միջև առկա տարածությունները կարգավորելու համար էլ անհրաժեշտ է տեղեկանալ այլ մեքենաների շարժման ուղղության մասին): Ինչպես ցույց է տալիս մոդելավորումը, նման մոտեցումը հնարավորություն է ընձեռում վերացնել առաջացած խցանումները:










