Գիտնականները հայտնաբերել են մոլորակ, որտեղ արևը երկու անգամ է մայր մտնում (տեսանյութ)
Ամերիկացի աստղագետները հայտնել են միանգամից երկու Արեգակ ունեցող առաջին մոլորակը հայտնաբերելու մասին։ Խոսքը Kepler-16b մոլորակի մասին է, որը Երկիր մոլորակից գտնվում է 200 լուսնային տարի հեռավորության վրա։
Չնայած երկու Արեգակների առկայությանը, որոնք երկրային Արեգակից փոքր են, մոլորակի մակերևույթի վրա ջերմաստիճանը 73 °C է, հայտնում է «Բի–Բի–Սի»–ն։
Գիտնականների խոսքերով՝ մինչ այդ նրանք միայն ենթադրել են, որ գոյություն ունեն նման մոլորակներ, սակայն այժմ նրանց ձեռքում կա անհերքելի ապացույց, որ մեր արեգակնային համակարգը Տիեզերքի բազմատեսակ համակարգերից մեկն է միայն։
Մոլորակը հնարավոր է եղել հայտնաբերել NASA Kepler հեռադիտակի միջոցով, որի պատվին էլ այն ստացել է այդ անվանումը։










