Ծնողները կողմ են, որ երեխաներին դպրոցներում ծեծեն.The Independent

16:57 • 16.09.11

Բրիտանացի ծնողների 49 տոկոսը կցանկանար, որպեսզի վերադառնային այն ժամանակները, երբ դպրոցներում թույլատրվում  էր ծեծը։ Ինչպես գրում է բրիտանական The Independent պարբերականը, հարցմանը 2000–ից ավելի մարդ է մասնակցել։

Պարզվում է, որ ծեծին կողմ են  եղել Մեծ Բրիտանիայի միջնակարգ դպրոցների աշակերտների 19 տոկոսը։ Նրանք կարծում են, որ նման մեթոդները նպաստում են դասերի ժամանակ կարգապահության պահպանմանը։ 

«Իսկ Մեծ Բրիտանիայի կրթության նախարար  Մայքլ Գոուվը  դպրոցներում կարգապահությունն ապրապնդելու առնչությամբ քարոզարշավ է սկսել՝ ելնելով այն դրույթից, որ երեխաները պետք է իմանան՝« ով է  դպրոցում «գլխավորը»»,–գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ ծնողների 93 տոկոսի և աշակերտների 68 տոկոսի կարծիքով՝ ուսուցիչները պետք է լիազորություններ ստանան՝ դպրոցում  «իրենց իշխանությունը ցույց տալու համար»։

«Բրիտանացի նախարարի բարեփոխումների համաձայն՝  բրիտանական դպրոցներում ուսուցիչներին «քարտ բլանշ» կտրվի, և ուսուցիչները նաև «բռնագրավման իրավունք» կունենան (դանակի, բջջային հեռախոսի, թմրամիջոցի)։ Այդուհանդերձ, նախարարը զերծ է մնացել մարմնական պատիժը վերականգնելու կոչերից»,– նշում է հոդվածագիրը և հավելում, որ պատժի այդ տեսակը բրիտանական դպրոցներում  չեղյալ է հայտարարվել 1984թ.։

Ծնողները կողմ են, որ երեխաներին դպրոցներում ծեծեն.The Independent