Մերձավոր արևելքում հազարավոր առեղծվածային պատկերներ են հայտնաբերվել (լուսանկարներ)

15:51 • 16.09.11

Գիտնականների խումբը Մերձավոր արևելքում երկրի մակերևույթին արված մի քանի հազար հատ պատկեր են ուսումնասիրում, որոնք նման են պերուական հանրահայտ Նասկայի պատկերներին։ Պատկերները գտնվում են ներկային Սիրիայի, Հորդանանի ու Սաուդյան Արաբիայի տարածքներում։ Մասնագետների կարծիքով հետագայում նման պատկերների քանակը կարող է միայն աճել, գրում է The Daily Mail-ը։

Արդեն պարզվել է, որ միայն մեծ բարձրությունից տեսանելի կլոր պատկերները մոտ 2հզ տարվա հնություն ունեն, այսինքն ավելի հին են, քան պերուական պատկերները։ Պատմաբանների ու հնեաբանների խումբը դեռ չի կարողանում բացատրել պատկերների ստեղծման նպատակը։

«Միայն Հորդանանում մենք գտել ենք Նասկայի պատկերներից ավելի շատ, ավելի հին ու ավելի մեծ պատկերներ։ Հնարավոր է անտիկ մարդիկ հարյուրավոր, գուցե հաարավոր տարիներ անցել են դրանց վրայով կամ մոտով, բայց չեն էլ պատկերացրել դրանց տեսքի մասին։Տեղացիները այդ պատկերներն անվանում են «տարեցների աշխատանքներ»։ Պատկերները հաճախ արված են սառած լավայի վրա։ Դրանք շատ ինքնատիպ են, նախկինում երբեք նման բան չեմ տեսել», – հայտարարել է ավստրալացի պրոֆեսոր Դեվիդ Քենեդին։
Պատկերների իմաստը դեռ անհայտ է, սակայն ակնհայտ է, որ դրանք աստղաբանական նշանակություն չունեն։

Դրանք առաջին անգամ նկատել է անգլիացի օդաչու Պերսի Մեյթլենդը, 1927–ին, սակայն լայնածավալ ուսումնասիրություններ սկսվել են միայն հիմա։

При этом загадочные объекты круглой формы, как уже выяснилось, старше рисунков на плато Наска

Они совершенно уникальны - никогда раньше не приходилось видеть ничего подобного

Մերձավոր արևելքում հազարավոր առեղծվածային պատկերներ են հայտնաբերվել (լուսանկարներ)