Միջազգային տիեզերային կայանի անձնակազմից 3 հոգի Երկիր կվերադառնա
Այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ին Ղազախստանի տափաստանում վայրէջք է կատարելու "Soyuz» - «Յուրի Գագարին» անվանական տիեզերական սարքը, որով Երկիր են վերադառնալու Անդրեյ Բորիսենկոն, Ալեքսանդր Սամոկուտյաևը եւ NASA-ի տիեզերագնաց Ռոնալդ Գերանը:
Ինչպես ԻՏԱՌ - ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հաղորդել են` «Թռիչքների ղեկավարման կենտրոնից» /ЦУП/. երեք տիեզերագնացով «Soyuz TMA-21»-ը վայրեջք կկատարի Ղազախստանի Ջեզկազգան քաղաքից մոտ 149 կմ հարավ-արեւելք:
«Սոյուզը» դեպի ներքև ճանապարհին կղեկավարի Սամոկուտյաևը: Բոլոր 3 տիեզերագնացների համար իրենց տիեզերական կարիերյի ընթացքում սա առաջին վայրեջքն է «Սոյուզ» տիպի ապարատով:
MKS-27/28-ի Անձնակազմի ուղեծրային հերթափոխի տևողությունը 164 օր էր:
Երկրի վրա, ամեն ինչ պատրաստ է ռուս - ամերիկյան անձնակազմը դիմավորելու համար: Վայրէջքը կապահովեն ավելի քան 250 որոնման եւ փրկարար ծառայության մասնագետներ, կմասնակցեն 3 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ եւ 7 որոնման- տեղափոխման մեքենա:










