«ԱրմենՏելը» ստացել է Global Google Cache պաշտոնական հոսթերի կարգավիճակ

14:34 • 17.09.11

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) ստացել է Global Google Cache պաշտոնական հոսթերի կարգավիճակ: Google ծառայությունների էլեկտրոնային բովանդակությունը, որին դիմելու են Beeline ինտերնետ-ծառայությունների բաժանորդները, ավտոմատ կերպով պահպանվում է «ԱրմենՏել» ընկերության տեղական սերվերներում: Այսպիսով, Google-ի առավել ճանաչված էլեկտրոնային համակարգերին միանալու արագությունը պայմանավորված կլինի մինչև «ԱրմենՏել» ընկերության սերվերների արագությամբ:

Մշտապես պահպանվող ռեսուրսների թվում են վիդեոհոսթինգի Youtube ծառայությունը, ինչպես նաև Google+ սոցիալական ցանցի, Google Maps և Google Earth ծառայությունների ստատիկ բովանդակությունը:

Ներկայում, Beeline հաճախորդների համար Google-ի առավել պահանջված ռեսուրսների ցանցը հանդիսանում է «տնային ցանցի» կայք: Դրա շնորհիվ, էլ ավելի կբարձրանան Հայաստանի միասնական օպերատորի կողմից մատուցվող ինտերնետի արագությունն ու կայունությունը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Տեղական սերվերների գործարկմամբ, «ԱրմենՏել» ընկերության արտաքին կապուղիների ծանրաբեռնվածությունը նվազել է շուրջ 20 տոկոսով:
 

«ԱրմենՏելը» ստացել է Global Google Cache պաշտոնական հոսթերի կարգավիճակ