Գիտնականն ապացուցել է, որ փակ տարածքում ֆոտոսինթեզի շնորիվ հնարավոր է կենդանի մնալ
Բրիտանացի գիտնականը, որը սեփական օրինակով փորձում էր ապացուցել, որ բույսերը կարող են մարդուն թթվածին մատակարարել փակ տարածքում, հաջողություն է ունեցել իր փորձի մեջ, գրում է The Independent.–ը։
Պրոֆեսոր Յեն Սթյուարտը 48 ժամով փակվել է 30 խորանարդ մետր ծավալով թափանցիկ հերմետիկ արկղի մեջ, որտեղ իր հետ տեղադրել է բույսի 160 տեսակ։
Պրոֆեսորը ցանկացել է ապացուցել, որ կարող է կենդանի մնալ ֆոտոսինթեզի արդյունքում. բույսերը նրան թթվածին են մատակարարել՝ միևնույն ժամանակ կլանելով նրա արտաշնչած ածխաթթու գազը։ Թերթը գրում է, որ փորձից առաջ արկղում թթվածնի պարունակությունը նվազեցվել էր՝ ապացուցելու համար, որ «պրոֆեսորը կենսական գազ հենց բույսերի շնորհիվ է ստացել»։










