Ռուբեն Վարդանյանն այլևս «Սկոլկովոյի» նախագահը չէ

12:50 • 19.09.11

Մոսկվայի կառավարման «Սկոլկովո» դպրոցի հիմնադրման պահից հաստատության նախագահ Ռուբեն Վարդանյանն իր պաշտոնը հանձնել է գործընկերոջը՝ «Սկոլկովոյի» հիմնադիր Անդրեյ Ռապոպորտին։ Այս մասին հայտնի է դարձել «Սկոլկովոյի» տարածած հաղորդագրությունից։

Վարդանյանը կշարունակի մնալ հաստատության համակարգող խորհրդում, որտեղ կգլխավորի միջազգային համագործակցության և ռազմավարական գործընկերության հանձնաժողովը։

«Սկոլկովո»–ի համակարգող խորհրդում կընդգրկվեն երկու նոր անդամ՝ Կրեմլի վարչակազմի նախկին ղեկավար Անդրեյ Վոլոշինը և «Ռոսնանո»-ի վարչության նախագահ Անատոլի Չուբայսը։

Ռուսաստանի Դաշնային ցանցային ընկերության նախկին նախագահ Անդրեյ Ռապոպորտը համարվում էր Չուբայսի թիմի անդամ։ Նա 2002–2009թթ. ղեկավարել է ցանցային ընկերությունը և այս պաշտոնից հեռացել այն բանից հետո, երբ էլեկտրաէներգետիկայի ոլորտը համակարգող նոր փոխվարչապետ է դարձել Իգոր Սեչինը, իսկ «Ռուսաստանի եվրոպական տնտեսական միությունը»՝ չեղյալ հայտարարվել։

Ռապոպորտն իր կարիերան սկսել էր որպես «Ալֆա բանկի» վարչության նախագահ, իսկ 1990-ականների վերջում աշխատել էր ՅՈՒԿՕՍ–ի փոխնախագահի պաշտոնում, գրում է «Վեդոմոստին»։

Ռուբեն Վարդանյանն այլևս «Սկոլկովոյի» նախագահը չէ