Սերժ Սարգսյանն այցելել է ակադեմիկոս Գյուրզադյանին ու հանձնել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
Նախագահի հրամանագրով, ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գրիգոր Արամի Գուրզադյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ականավոր գիտնականին և հանձնել պետական պարգևը, շնորհակալություն հայտնել գիտության բնագավառում նրա մեծ վաստակի համար և նշել, որ առանձնակի հաճույքով է պարգևը հանձնում հատկապես ՀՀ անկախության 20-ամյակի նախօրեին:










