Զանգվածային հարձակում Facebook-ում. խուսափեք կտացնել ամեն ինչին, որ ձեր ընկերներից է գալիս
Վերջին օրերին Facebook սոցիալական ցանցում վնասակար լինքերի զանգվածային հարձակում է նկատվում, որոնք հիմնականում տարածվում են «ընկերների» անունից: Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում դա բնութագրեց որպես «ստանդարտ զանգվածային հարձակում»: Հաքերները տարածում են լինքեր, որոնցով անցնելու դեպքում մարդու պրոֆիլի անունից նույն վնասակար լինքն սկսում է տարածվել ձյան գնդի էֆեկտով:
«Ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ, տեսնելով, որ իրենց ընկերներից գալիս է անսովոր գրառում, {չեմ կարծում, որ մեզ մոտ շատերն են անգլերեն շփվում}, բայց մեկ է, կտացնում են և դառնում վնասկար լինկի տարածման հերթական հանգույցը»,- ասաց նա` խորհուրդ տալով խուսափել կտացնել ամեն ինչին, որ ձեր ընկերներից է գալիս: - Մի հատ ի պատասխան գրեք, սպասեք, թող նա էլ պատասխանի»:










