Որքան արագ է խոսքը, այնքան ավելի քիչ է բովանդակալից
Վերջերս հետազոտողների մի խումբ հետքարքիր գիտական ուսումնասիրություն է կատարել, որի ընթացքում փորձել է պարզել խոսքի արտաբերման արագության և նույն արտահայտությունների ինֆորմացիոն բովանդակության միջև կապը:
Հետազոտության ընթացքում 7 լեզու է ուսումնասիրվել՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, չինարեն և ճապոներեն: Յուրաքանչյուր լեզվով խոսել է տվյալ լեզուն կրողը:
Ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրակացության, որ հստակ կապ գոյություն ունի խոսքերի արտաբերման տևողության և նախադասությունների բովանդակային ծավալի միջև: Այլ կերպ ասած` որքան արագ են մարդիկ խոսում, այնքան ավելի քիչ ինֆորմացիա են զետեղում իրենց խոսքում:
Հետազոտության արդյունքները հրապարակված են «Linguistic Society of America» ամսագրի սեպտեմբերյան համարում:










