Կաղամար-բիսեքսուալները այլասերվում են օվկիանոսի խորքում
Գիտնականները պարզել են խորջրյա առեղծվածային կաղամարի սեռական կյանքի մանրամասները, որն անվանել են «անբարոյական և անկանոն»:
Դիտելով տեսագրությունները, որոնք արվելեն հեռակառավարվող ստորջրյա տեսախցիկներով 20 տարվա ընթացքում` ամերիկացի հետազոտողները բացահայտել են, որ մարդու կողմից քիչ ուսումնասիրված այդ կենդանիները հաճախ խաչասերվում են իրենց տեսակի նույն սեռի հետ:
Խորջրյա այս կենդանիներն այնքան հազվադեպ են հանդիպում իրենց դասին պատկանող կենդանիների, որ երբ դա տեղի է ունենում` նրանք ուղղակի չեն կարողանում որոշել իրենց առջեւ հայտնված կենդանու սեռը:
Հետազոտությունը հրապարակված է բրիտանական թագավորական միության «Biology Letters» գիտական ամսագրում:
«Երկու կենդանիների խաչասերման պրոցեսին մենք չենք հետևել, բայց մենք ապացույցներ ենք գտել, որ խաչասերում տեղի է ունենում, ընդ որում` սերմնահեղուկի պարկ ենք գտել և արուների վրա, և էգերի օրգանիզմում»,- բացատրում է գիտական հոդվածի գլխավոր հեղինակ` Հենդրի Հովինգը:
«Մենք եկել ենք այն եզրակացության, որ արուները խաչասերվել են երկու սեռերի հետ էլ»,- նշել է հեղինակը՝ ավելացնելով, որ հետազոտության արդյունքներն ուղղակի ապշեցրել են գիտնականներին:










