Թուրքերը մահացածներին վերակենդանանալու հնարավորություն են տալիս

20:49 • 21.09.11

Մալաթիայի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել տեղական մորգում նախազգուշացնող համակարգ տեղադրելու մասին: Այդ համակարգը կզգուշացնի, եթե դիակներից որևէ մեկը «կենդանանա»` տեղեկացնում է «Անատոլիա» ինֆորմացիոն գործակալությունը:

Մալաթիայի քաղաքապետարանը դիահերձարանը համալրել է նոր սառնարաններով, որոնք արձագանքում են ներսում տեղի ունեցող ցանկացած շարժման: Սառնարանները զգում են անգամ ամենաաննշան շարժումը ներսում և ազդանշանում են: Ավելին, սառնարանի դռները հատուկ փականներ ունեն, որոնք ավտոմատ բացվում են` ներսից հպվելու դեպքում:

Եթե մարդը, որի մահն արձանագրել են բժիշկները, հանկարծ ուշքի գա, նա սառնարանից ինքնուրույն դուրս գալու հնարավորություն կունենա:

36 հանգուցյալի համար նախատեսված դիահերձարանը կբացվի այս շաբաթվա ընթացքում:

Թուրքերը մահացածներին վերակենդանանալու հնարավորություն են տալիս