Apple-ն իր երկրպագուներին կուրախացնի նոր անակնկալներով

13:19 • 22.09.11

Հազիվ էր շուկայում հայտնվել iPad 2-ը, երբ Apple ընկերությունն սկսեց նոր արտադրանք պատրաստել իր երկրպագուների համար: iPhone-ի երկու նոր մոդել կհայտնվեն վաճառքում հենց այս տարի: J.P Morgan հայտնի ֆինանսական ընկերության տվյալով` աշնանը վաճառքում կհայտնվեն iPhone 5-ը և iPhone 4-Plus: Արդեն հայտնի է, որ iPhone 5-ը «կատաղած» գնով է վաճառվելու, նույնը չի կարելի ասել iPhone 4-Plus-ի մասին, որն iPhone 4-ի կատարելագործված տեսակն է: Որոշ տվյալների համաձայն, նոր մոդելները վաճառվելու են Չինաստանում. բացառված չէ նաև դրանց ավելի լայն տարածումը:

Ինչ վերաբերում է iPhone 5-ին, ապա այն կլինի ավելի թեթև և բարակ, 8 մեգապիքսել հզորությամբ, կունենա կրկնակի միջուկով А5 պրոցեսոր, որն ունի նաև iPad 2-ը, ինչպես նաև iOS5 օպերացիոն համակարգ:

Իսկ iPad 3-ը շուկայում կհայտնվի մյուս տարուց ոչ շուտ` կարծում են J.P Morgan-ի վերլուծաբանները: Apple-ի նման դանդաղկոտության պատճառը, նրանց կարծիքով, մրցակցության բացակայությունն է:

Apple-ն իր երկրպագուներին կուրախացնի նոր անակնկալներով