Գործարկվել է տեղեկատվության ազատությանը նպաստող givemeinfo.am կայքը

15:53 • 22.09.11

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ գործարկել է «Հելիքս Քոնսալթինգ» ընկերության մշակած givemeinfo.am կայքը։ Ինչպես նշեց ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման գրասենյակի ղեկավար Սթիվեն Բրագերը, համացանցային նոր ռեսուրսն ընձեռում է հնարավորություն ստուգելու, թե ինչպես են պետական մարմինները իրացնում քաղաքացիների ինֆորմացիայի ազատության իրավունքը, օգնելու է թափանցիկ և հաշվետվողական դարձնել դրանց աշխատանքը։ Նա հույս հայտնեց, որ կայքն ակտիվորեն օգտագործելով՝ քաղաքացիները կնպաստեն Հայաստանի ժողովրդավարացմանը։
Ըստ ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանի՝ կայքի միջոցով կերևա, թե քաղաքացու որ դիմումն ինչ ընթացք է ունենում։ «Հելիքս Քոնսալթինգ»ի ղեկավար Արամ Մխիթարյանն էլ լրացրեց, որ կայքը կապակցված է սոցիալական ցանցերին։

Այսօր անցկացված միջոցառման ժամանակ նշված կայքի միջոցով ներկայացվեցին ԻԱԿ–ի «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում 2011» մոնիտորինգի որոշ արդյունքներ։
 

Գործարկվել է տեղեկատվության ազատությանը նպաստող givemeinfo.am կայքը