Lamborghini-ն թողարկել է ամենաթանկ ավտոմեքենան (տեսանյութ)

01:23 • 22.09.11

Ամենաթանկ ավտոմեքենան` Lamborghini aventador lp 700-4 -ը գրանցվել է «Գինեսի գրքում»:

«Lamborghini aventador lp 700-4»-ը ստեղծվել է դիզայներ Ռոբերտ Գյուլպենի կողմից: Այն պատրաստված է ածխածնից, պլատինից, ոսկուց և թանկարժեք քարերից: Նստատեղերը, ղեկը և լուսարձակները զարդարված են ադամանդներով:

Մոդելի մեկնարկային գինը (աճուրդը տեղի կունենա դեկտեմբերին Նյու-Յորքում) գրեթե 12 անգամ բարձր է իրական մեքենայի արժեքից:

 Ըստ MIGnews-ի` Ռոբերտ Գյուլպենը ութ տարի աշխատել է որպես ճարտարագետ-դիզայներ Mercedes ընկերությունում, և միայն 1999 թ.-ին է որոշել ակտիվորեն զբաղվել նման ավտոմեքենաների արտադրությամբ:

youtu.be/090WQvJAOec

Lamborghini-ն թողարկել է ամենաթանկ ավտոմեքենան (տեսանյութ)