Երկրի վրա ընկնող ամերիկյան արբանյակը նկարահանվել է (տեսանյութ)

13:52 • 22.09.11

Ֆրանսիացի տիեզերական լուսանկարիչ Տյերի Լեգոյին հաջողվել է նկարահանել երկրագնդի վրա անկառավարելիորեն ընկնող UARS արհեստական արբանյակը։ NASA–ի տեղեկություններով ամերիկյան արբանյակը երկրագնդի մակերեվույթին կհասնի վաղը, սակայն մասնագետներին դեռ չի հաջողվել պարզել ընկնելու ստույգ տեղն ու ժամանակը։

Տեսագրությունն արվել է սեպտեմբերի 15–ին, իսկ ներկայում արբանյակը գտնվում է երկրի մակերեսից մոտ 250 կիլոմետր հեռավորության վրա։

Հայտնի է, որ մթնոլորտում արբանյակը քանդվելու է և մոտ 600 կիլոգրամանոց 26 խոշորագույն բեկորներ ընկնելու են երկրի վրա։ Ամերիկացի մասնագետները հավաստիացնում են , որ անձնական կամ պետական անվտանգության համար սպառնալիք չկա, հիմնվելով այն փաստի վրա, որ 1950–ականների՝ տիեզերական դարաշրջանի սկսվելուց հետո, տիեզերական աղբից լուրջ վնասներ չեն արձանագրվել։

Երկրի վրա ընկնող ամերիկյան արբանյակը նկարահանվել է (տեսանյութ)