«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ուսանողներին ամսական 5500 դրամով անսահմանափակ ինտերնետ է տրամադրում

13:37 • 22.09.11

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է հատուկ ուսանողների համար նախատեսված «ՄՏՍ կոնեկտ ուսանողական» փաթեթը, որը տրամադրում է անսահմանափակ անլար ինտերնետ ամսական ընդամենը 5500 դրամով: Ավելին, փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում տրամադրվում է նաև «ՄՏՍ կոնեկտ» մոդեմ` բոլորովին անվճար:

Ամեն ամիս փաթեթի բաժանորդները կունենան 3 ԳԲ գերարագ ինտերնետ` առանց արագության սահմանափակման, որի սպառումից հետո ներբեռնման արագությունը կկազմի 384, իսկ վերբեռնմանը` 128 Կբիթ/վրկ:

Քարտի հաշիվը և օգտագործած ինտերնետի ծավալը կարելի է ստուգել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից կամ ուղարկելով traffic բառը 2030 կարճ համարին:

«ՄՏՍ կոնեկտ ուսանողական» փաթեթին բաժանորդագրվելիս անձնագրի հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել նաև ուսանողական տոմսը, քանի որ առաջարկը գործում է միայն ուսանողների համար:

 

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ուսանողներին ամսական 5500 դրամով անսահմանափակ ինտերնետ է տրամադրում