Ինչու են մեղուներն ու թիթեռները տարբեր ծաղիկներ նախընտրում
Proceedings of the National Academy of Sciences ամսագրում ամերիկացի գիտնականները բացատրում են, թե ինչու միևնույն տեսակի ծաղիկները հասանելի չեն բոլոր տեսակի թռչողների համար: Թիթեռները և կոլիբրի թռչունները, օրինակ, չեն կարողանում փոշոտել որոշ տեսակի ծաղիկներ այն պատճառով, որ չեն կարողանում խմել այդ ծաղիկների խիտ նեկտարը: Այդ ծաղիկները, սակայն, շատ հարմար են մեղուների, իշամեղուների և չղջիկների համար, որոնց լեզուները նախատեսված են նեկտարը լիզելու, և ոչ թե ծծելու համար:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները այդ եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով քաղցր նեկտարը խմող մեղուներին:
Թռչուններն ու միջատները նեկտարը հավաքում են երկու միջոցով, կախված իրենց համային նախընտրություններից, և հատուկ բույսերի հետ համապատասխանությունից:










