Քաղցկեղի դեմ պայքարի համար ճիշտ սնվել է պետք. սննդամթերքի ցանկ է կազմվել

12:14 • 28.09.11

Ճիշտ սնվելը կարող է օգնել օրգանիզմին` կանխելու ուռուցքների առաջացումը: Ինչպես այսօրվա ասուլիսում նշեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, առողջության կենտրոնը կազմել է սննդամթերքի ցանկ, որն անհրաժեշտ է կնոջը ճիշտ սնվելու ու պայքարելու քաղցկեղի առաջացման դեմ: «Ամերիկյան դպրոցը սովորեցնում է, որ կինը պետք է կարողանա ճիշտ կազմակերպել իր օրը, զբաղվել սպորտով, գնալ լողի, ուտել ավելի շատ բանջարեղեն, մրգեր, թարմ քամված մթերք, ծովամթերք, թռչնամթերք:

Տավարի միսը հատկապես քաղցկեղով հիվանդ մարդկանց խորհուրդ չի տրվում չարաշահել: Ամերիկյան դպրոցը խորհուրդ է տալիս ուտել սոխ, սխտոր, կարմիր խաղող, լոլիկ: «Գինին` սև շոկոլադի հետ փոքր քիմիաթերապիայի պես մի բան է»,-նշեց Խաչանուշ Հակոբյանը:

 

Քաղցկեղի դեմ պայքարի համար ճիշտ սնվել է պետք. սննդամթերքի ցանկ է կազմվել