Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, կողմ են սոցիալական ցանցերի վերահսկողությանը

15:08 • 28.09.11

Ռունետում սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողության գաղափարը, որի անհրաժեշտության մասին հայտնել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան, ավելի շատ ստացել է կանանց աջակցությունը, քան տղամարդկանց։ Այդ մասին են վկայում Superjob–ի կազմակերպած հարցման տվյալները։

Համացանցի օգտատեր հանդիսացող 1600 հարցվածների 42 տոկոսը կողմ է պատասխանել սոցցանցերի նկատմամբ վերահսկողություն սահմանելուն, մյուս 42 տոկոսը՝ դեմ, ևս 16 տոկոսը՝ դժվարացել են պատասխան տալ։

Ընդ որում՝ վերահսկողությանը կողմ են հատկապես կանայք ՝ 50 տոկոսը 32 տոկոսի դիմաց, իսկ տղամարդիկ, ընդհակառակը, կողմ են արտահայտվել սոցցանցերի ազատությանը՝ 53 տոկոսը 33 տոկոսի դիմաց։

Նրանք, ովքեր կողմ են վերահսկողություն սահմանելուն, հաճախ կարծիք են հայտնում, որ անհրաժեշտ է օգտատերերին մեկուսացնել անպետք ու վնասակար տեղեկատվությունից, իսկ հակառակ կարծիք ունեցողները դա համարում են մարդու իրավունքների խախտում։

Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, կողմ են սոցիալական ցանցերի վերահսկողությանը