Թողարկվել է Firefox 7-ը

16:45 • 28.09.11

Mozilla ընկերությունը Firefox դիտարկիչի 6-րդ տարբերակի թողարկումից 6 շաբաթ անց թողարկում է յոթերորդ տարբերակը, որի գլխավոր նորամուծությունն է օպերատիվ հիշողության առավել խնայողաբար օգտագործումը:

Դիտարկիչն այժմ ավելի լավ է մշակում JavaScript տվյալները և նկատելիորեն ավելի լավ է աշխատում շատ բացված էջերի դեպքում:

Mozilla-ի պաշտոնական բլոգը գրում է, որ նոր տարբերակն ապահովում է Azure Direct2D, որն ապահովում է HTML5-ի էջերի ավելի սահուն դիտում: Արագացված է նաև Firefox Sync-ը՝ գաղտնաբառերի ու էջանշումների սինխրոնիզացման ֆունկցիան:

Բեռնել դիտարկչի 7-րդ տարբերակը կարելի է այստեղից՝ www. Mozilla.com: Ինչպես նշում է pcnews.am-ը, հայերեն լեզվով տարբերակը դեռ վերջնական չէ, քանի որ թարգմանությունները դեռևս մշակման կարիք ունեն:

Թողարկվել է Firefox 7-ը