Հայտնաբերվել է 40 տարի առաջ ԱՄՆ–ում ինքնաթիռ առևանգած և հատուկ գործակալներին խայտառակած հանցագործը

10:08 • 28.09.11

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղեկացրել է, որ Պորտուգալիայում իրավապահները ձերբակալել են 68–ամյա Ջորջ Ռայթին։ Ձերբակալության մանրամասները հայտնի չէն, միայն հաղորդվում է, որ դա հնարավոր է եղել Ռայթի՝ ԱՄՆ–ում բնակվող իր հարազատների հետ կապի մեջ մտնելու շնորհիվ։

1962–ին Ռայթը Նյու Ջերսի նահանգում թալանել և սպանել էր երկրորդ համաշխարհային պատերազմի մի վետերանի, ինչի համար դատապարտվել էր 30 տարվա ազատազրկման։ Սակայն արդեն 1970–ին նրան հանցակիցների հետ միասին հաջողվել էր փախչել կալանավայրից և հսկիչներից մեկի մեքենաոյվ հասնել Դեթրոյթ, որտեղ անդամագրվել էր նացիոնալ–մարքսիստական Սև ազատագրական բանակին։ Այստեղ նա նոր անուն է վերցնում ու մոդել աշխատում։

Երկու տարի անց նա առևանգում է Դեթրոյթ–Մայամի չվերթն իրականացնող մարդատար ինքնաթիռը, ներս մտնելով հոգևորականի հագուստով, իսկ ատրճանակը թաքցնելով աստվածաշնչի մեջ։ Պատանդներին ազատելու համար Ռայթի ղեկավարած հանցախմբի անդամները պահանջում են, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները մեկ միլիոն դոլար գլխագինը վճարեն միայն լողազգեստով, ինչը դարձավ Բյուրոյի պատմության մեջ ամենանվաստացուցիչ օրերից մեկը։ Գլխագինը ստանալուց հետո, հանցագործները հեռացել էին Ալժիր, որտեղ նույնիսկ չէին ձերբակալվել, սակայն գումարը նրանցից առգրավվել էր։

Ալժիրից հետո հանցագործների հետքերը կորել էին։ Դեպքերից մի քանի տարի անց Փարիզում ձերբակալվել էին հանցախմբի մի քանի անդամներ, սակայն Ռայթի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէր։

Հայտնաբերվել է 40 տարի առաջ ԱՄՆ–ում ինքնաթիռ առևանգած և հատուկ գործակալներին խայտառակած հանցագործը